Logo

Նոյերը մինչև տարեվերջ շարքից դուրս մնաց

23:52 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը կողոսկրի կոտրվածքի պատճառով բաց կթողնի տարեվերջյան խաղերը: Այս մասին հայտարարել է Բունդեսլիգայի առաջատարի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին։

«Նոյերը կոտրել է կողոսկրը: Նա, հավանաբար, այս տարի այլևս չի խաղա: Հուսով եմ` Մանուն հունվարին կվերադառնա խաղադաշտ»,- Կոմպանիի խոսքը մեջբերում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը։

«Բավարիան» դեկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում կմրցի Դոնեցկի «Շախտյորի» դեմ։ Բունդեսլիգայում էլ առաջիկա շաբաթներին կհանդիպի «Մայնցի» և «Լայպցիգի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա Նոյերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, բաց է թողել 13 գոլ և 12 մրցավեճում անառիկ պահել դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա