«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Պաֆոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի խաղից հետո խոսել է Միսլավ Օրշիչի տպավորիչ հարվածի արդյունքում իր բաց թողած գոլի մասին:
- Դա անկասելի՞ հարված էր:
- Այո՛:
- Գուցե Դո՞ւք ուշ արձագանքեցիք:
- Ո՛չ: Դուք երբևէ դարպասապահ եղե՞լ եք:
- Անկեղծ ասած՝ ո՛չ:
- Զգացվում է: Հարվածից հետո գնդակը կտրուկ փոխեց հետագիծը, և ես չհասցրի արձագանքել: Այն սկզբում գալիս էր իմ ուղղությամբ, բայց հետո շեղվեց: Եթե պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինեիք, կհասկանայիք այս իրավիճակը:
«Բավարիայի» դարպասապահը Չեմպիոնների լիգայում անցկացրեց իր 152-րդ խաղը՝ հավասարվելով Կարիմ Բենզեմային: Այժմ գերմանացին մրցաշարում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների հնգյակում է:
Նոյերը Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով հավասարվեց Իկեր Կասիլյասին՝ որպես մրցաշարում ամենաշատ հաղթանակը գրանցած դարպասապահ (101):
Manuel Neuer has equalled Iker Casillas’ record as the goalkeeper with the most wins in Champions League history (101).
— Squawka (@Squawka) September 30, 2025
Two legendary keepers. 🧤 pic.twitter.com/h0E7kVm7XL


