Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայում ամենաշատ հաղթանակ տարած ֆուտբոլիստն է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
39-ամյա Նոյերը «Բավարիայի» կազմում Գերմանիայի առաջնությունում անցկացրած 531 խաղում ունի 363 հաղթանակ: Գերմանացին գերազանցել է հայրենակցին` նախկին թիմակից Թոմաս Մյուլերին: Ամռանը «Բավարիայից» հեռանալուց հետո «Վանկուվեր» տեղափոխված Մյուլերը մյունխենյան գրանդի կազմում Բունդեսլիգայում մասնակցել էր 362 հաղթական խաղի:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» «Ալյանց Արենայում» 2-1 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային»:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


