Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն ապաիքնվել է վնասվածքից և արդեն մասնակցում է մարզումային գործընթացին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
38-ամյա գերմանացին վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի ճամբարում: Այժմ Նոյերը մարզվում է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ «Բավարիան» մարտի 30-ին Բունդեսլիգայի 27-րդ տուրում Մյունխենում ընդունելու է Դորտմունդի «Բորուսիային»:

-23.jpg)
