Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յոնաս Ուրբիգը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա դարպասապահը բաց կթողնի Գերմանիայի Մ21 հավաքականի առաջիկա երկու հանդիպումները Սլովակիայի ու Իսպանիայի հասակակիցների հետ:
«Բավարիայի» հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը ևս վնասվածք ունի: Նրան վերջին խաղերում փոխարինում էր հենց Ուրբիգը, որը ձմռանն է «Քյոլնից» տեղափոխվել մյունխենյան ակումբ:


