Logo

Նովակ Ջոկովիչը որոշում է կայացրել Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու վերաբերյալ

18:32 / 05.11.2024Թենիս
null

Աշխարհի հինգերորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնացկելու տարվա Ամփոփիչ մրցաշարին: «Մեծ սաղավարտերի» 24-ակի չեմպիոնը չի ապաքինվել վնասվածքից:

«Մեծ պատիվ է Թուրինում կայանալիք ATP-ի Ամփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճելը: Անհամբերությամբ էի սպասում այս պահին, բայց վնասվածքի պատճառով չեմ կարող խաղալ:

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր ծրագրել էին հանդիպել ինձ: Բոլորին մաղթում եմ հիանալի մրցաշար»,- սոցիալական ցանցում գրել է սերբ թենիսիստը:

Հիշեցնենք, որ Ջոկովիչն Ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոնն է: 2023-ին նա եզրափակիչում հաղթել Յանիկ Սիներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ