Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչն իսպանացի Կառլոս Ալկարասին անվանել է ամենակատարյալ թենիսիստն աշխարհում։
«Նա ամենակատարյալ թենիսիստն է, որին երբևէ տեսել եմ։ Ուիմբլդոնում կրած պարտությունն այնքան զայրացրեց ինձ, որ պարտավոր էի հաղթանակի հասնել ամերիկյան հողի վրա, ինչն էլ արեցի։ Ինձ համար դա հիանալի հնարավորություն է նորովի բացահայտել ինքս ինձ ու աշխատել ավելի շատ, քան երբևէ»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է The Tennis Letter-ը։
Հիշեցնենք, որ վերջերս 36-ամյա Ջոկովիչը դարձել էր պատմության առաջին թենիսիստը, որը ռեկորդային՝ 400-րդ շաբաթն էր անցկացրել ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղում։