«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դեկտեմբերի 27-ին կժամանի Ավստրալիա, որտեղ մրցաշրջանը կսկսի Ադելաիդա քաղաքում կայանալիք թենիսի միջագային մրցաշարի մասնակցությամբ, հայտնում է Tennis Australia-ի տնօրեն Քրեյգ Տայլին:
Ջոկովիչին տրվել է մուտքի արտոնագիր ու չեղարկվել է երեք տարվա արգելքը, որը սահմանել էր Ավստրալիայի կառավարությունը:
Սերբ թենիսիստը ելույթ կունենա մենախաղում, ինչպես նաև զուգախաղում՝ կանադացի Վաշեկ Պոսպիշիլի հետ (98):
Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը հունվարին ժամանել էր Մելբուրն, սակայն չէր մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով: Նա բաց է թողնում նաև հյուսիսամերիկյան բոլոր մրցաշարերը, քանի որ ԱՄՆ-ի և Կանադայի կառավարություններն արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, որոնք հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ջոկովիչը չէր մասնակցել նաև US Open-ին:
35-ամյա թենիսիստն Australian Open-ի 9-ակի հաղթող է: Ավստրալիայի բաց առաջնությունը կկայանա հունվարի 16-29-ին:


