Logo

Նովակ Ջոկովիչը հաղթեց աննորմալ հաշվով

11:25 / 21.01.2024Թենիս
null

Ավստրալիայի բաց առաջնությունում Նովակ Ջոկովիչը հեշտությամբ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 6:0, 6:0, 6:3 հաշվով ջախջախեց Ադրիան Մանարինոյին (19-րդ ռակետ):

Ջոկովիչը դարձավ պատմության առաջին խաղացողը, որը «Մեծ սաղավարտում» թոփ-20 ներկայացուցչի դեմ խաղը սկսել է երկու «չոր» սեթերով: Այժմ սերբը «Մեծ սաղավարտերում» 48 «չոր» հաշվով սեթերի քանակով պատմության երկրորդ տեղում է: Առաջատարը Անդրե Աղասին է (50):

Նովակը նաև կրկնեց Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը և 58-րդ անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտերի» քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի համար պայքարում սերբ թենիսիստը կմրցի Թեյլոր Ֆրիցի հետ: Ամերիկացին 7:6, 5:7, 6:3, 6:3 հաղթեց Ստեֆանոս Ցիցիպասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ