Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի ռակետը ռեկորդային գնով վաճառվել է SCP Auctions աճուրդում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Գնորդը ռակետի համար վճարել է 107,5 հազար դոլար։ Այդ ռակետով «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթողը խաղացել է 2016թ․ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում, որտեղ հաղթել էր բրիտանացի Էնդի Մարեյին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նովակ Ջոկովիչը կարիերայում ռեկորդային՝ 7-րդ անգամ հաղթել էր ATP Ամփոփիչ մրցաշարը և գերազանցել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի ցուցանիշը (6 հաղթանակ):