Logo

Նունու Էշպիրիտու Սանտուն` «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ

18:22 / 27.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն նշանակվել է «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը նախատեսված է երեք տարով։ Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել։

51-ամյա Էշպիրիտու Սանտուն ավելի վաղ հեռացվել էր անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա գլխավորել է նաև «Ալ Իթիհադը», «Տոտենհեմը», «Վուլվերհեմփթոնը» և այլ թիմեր:

«Վեսթ Հեմը» պարտվել է այս մրցաշրջանի վեց խաղերից հինգը և դուրս է մնացել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունից։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր անգլիացի Գրեհեմ Փոթերը:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ