Logo

Նունու Էշպիրիտու Սանտուն՝ ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ

18:38 / 08.11.2024Ֆուտբոլ
null

«Նոթինգեմ Ֆորեսթը» գլխավորող պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի լավագույն մարզչի համար պայքարում 50-ամյա մասնագետը շրջանցել է Պեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի»), Ֆաբիան Հյուրցելերին («Բրայթոն») և Արնե Սլոտին («Լիվերպուլ»):

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Էշպիրիտու Սանտուի գլխավորած թիմը 3 խաղում 2 հաղթանակ է տարել և 1 ոչ-ոքի է գրանցել:

10-տուրից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» մրցաշարային աղյուսակում երրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա