Բիրմինգեմի «Ասթոն Վիլան» Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Նոթինգեմ Ֆորեստին»:
63-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, 87-ին տանտերերից պատասխանեց սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը, իսկ ավելացված ժամանակի երրորդ րոպեին «Նոթինգեմին» հաղթանակ պարգևեց շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգայի գոլը:
Ունայ Էմերիի գլխավորած թիմը 25 միավորով 6-րդն է, «Նոթինգեմը» 28 միավորով բարձրացավ չորրորդ տեղ` շրջանցելով գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել և մեկ միավոր քիչ ունի:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Նոթինգեմ Ֆորեստ» - «Ասթոն Վիլա»` 2-1 (տեսանյութ)
Նիկոլա Միլենկովիչ, 87, Էնթոնի Էլանգա, 90+3 - Ջոն Դուրան, 63