Logo

«Նոթինգեմի» և «Նյուքասլի» արտագնա հաղթանակներն ու «Բրայթոնի» ոչ-ոքին

20:58 / 21.12.2024Ֆուտբոլ
null

«Նոթինգեմ Ֆորեստն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»:

Գոլի հեղինակ դարձան նիգերիացի պաշտպան Օլա Այնան և շվեդ կիսապաշտպան Էնթոնի Էլանգան:

«Նյուքասլն» էլ արտագնա մրցավեճում 4-0 հաշվով հաղթեց «Իփսվիչ Թաունին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը:

«Բրայթոնն» էլ հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Վեսթ Հեմի» հետ:

«Նոթինգեմը» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Նյուքասլը» 26 միավորով 7-րդն է, «Բրայթոնը»` 25 միավորով 9-րդը, «Բրենթֆորդը»` 23 միավորով 12-րդը, «Վեսթ Հեմը»` 20 միավորով 14-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Նոթինգեմ Ֆորեստ»` 0-2 (տեսանյութ)

Օլա Այնա, 38, Էնթոնի Էլանգա, 51

«Իփսվիչ Թաուն» - «Նյուքասլ»` 0-4 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 1, 45+2, 54, Ջեյքոբ Մրֆի, 32

«Վեսթ Հեմ» - «Բրայթոն»` 1-1 (տեսանյութ)

Մոհամեդ Կուդուս, 58 - Մեթս Ուայֆեր, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ