Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» և պարտվեց 0-1 հաշվով:
Խաղի միակ գոլը 83-րդ րոպեին խփեց անգլիացի վինգեր Քալում Հադսոն-Օդոյին:
«Նոթինգհեմը» 51 միավորով ամրապնդվեց երրորդ տեղում, Պեպ Գվարդիոլայի թիմն էլ 47 միավորով մնաց չորրորդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»` 1-0 (տեսանյութ)
Քալում Հադսոն-Օդոյի, 83
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):