Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» ստադիոնում 2-0 հաշվով պարտության մատնեց «Էվերթոնին»։
Նունու Էսպիրիտու Սանտուի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 37 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Էվերթոնը» 17 միավորով 16-րդն է։
Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական դաշտում մարտական ոչ-ոքի գրանցեց «Վուլվերհեմփթոնի» հետ` 2-2։
Տանտերերն ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի և ուելսցի վինգեր Բրենան Ջոնսոնի գոլերի շնորհիվ հաղթում էին 2-1 հաշվով, սակայն 87-րդ րոպեին բաց թողեցին հացթանակը։
Լոնդոնյան ակումբը 24 միավորով 11-րդն է, «Վուլվերհեմփթոնը» 17-րդն է և ունի 16 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր
«Էվերթոն» - «Նոթինգեմ Ֆորեսթ»` 0-2
Քրիս Վուդ, 15, Մորգան Գիբս-Ուայթ, 61
«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»` 2-2
Ռոդրիգո Բենտանկուր, 12, Բրենան Ջոնսոն, 45+3 - Հվան Հի Չհան, 7, Յորտեն Շտրանդ Լարսեն, 87
Չիրացրած 11-մետրանոց` Հյոն Մին Սոն, 43 («Տոտենհեմ»)