Logo

Նորվեգիայում անսպասելի որոշում են կայացրել պատանեկան հավաքականների վերաբերյալ

16:12 / 01.02.2025Ձմեռային մարզաձևեր
null

Նորվեգիան չի ունենա դահուկային սպորտի պատանեկան ու պահեստային հավաքականներ, գրում է NRK-ն:

Դահուկային սպորտում աշխարհի առաջատար երկրներից մեկում կայացված անսպասելի որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 30-ից:

«Նախորդ աշնան համեմատ՝ մեր ծախսերը շատացել են, իսկ Equinor-ը դադարելու է հովանավորել ֆեդերացիային:

Մենք աշխատանքային խումբ կազմեցինք, որը պետք է գնահատեր, թե ինչպես պետք է կառավարենք նորվեգական դահուկասպորտը մինչև 2030 թվականը: Հիմնական հետևություններից մեկը, որ արվել է, պատանեկան ու պահեստային հավաքականներից հրաժարվելն է: Մենք էլ հետևեցինք այդ խորհրդին»,- ասել է Նորվեգիայի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր մենեջեր Կատրին Ինստեբեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա