Ֆուտբոլի Նորվեգիայի բարձրագույն երկու դիվիզիոնների ակումբները կոչ են արել չշարունակել տեսակրկնապատկերների համակարգի կիրառությունը, հաղորդում է Norsk Toppfotball-ը:
Այս թեմայով քվեարկություն է անցկացվել, 32 ակումբներից 19-ը դեմ է VAR-ի հետագա կիրառությանը, 13-ը` կողմ:
«Մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիան ներուժ ունի, բայց այսօրվա քննարկման և հետագա քվեարկության հիման վրա մեր ակումբներից շատերը կարծում են, որ համակարգի ներկայիս տարբերակը բավականաչափ լավ չի աշխատել»,- ասել է Norsk Toppfotball-ի գործադիր տնօրեն Կատո Հաուգը: