Logo

Նորբերտո Բալեկյանն առաջին գոլն է խփել «Խիմնասիայի» կազմում

13:27 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանը 1,5 տարի անց կրկին գոլի հեղինակ է դարձել:

28-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատայի» կազմում: «Տիգրեի» դեմ Արգենտինայի առաջնության 14-րդ տուրի արտագնա խաղի 7-րդ րոպեին Բալեկյանը գլխի գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:

Հիշեցնենք, որ Բալեկյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է արգենտինական «Բոկա Խունիորսին», նա վարձավճարով է հանդես գալիս «Խիմնասիայում»:

«Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 21 միավորով 11-րդն է, «Տիգրեն»` 17 միավորով 16-րդը:

Արգենտինայի առաջնություն, 14-րդ տուր

«Տիգրե» - «Խիմնասիա»` 1-1

Տոմաս Գալվան, 49 - Նորբերտո Բալեկյան, 7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ