Logo

«Նորավանքն» «Արարատի» դեմ խաղի մրցավարական մի քանի որոշում է բողոքարկել (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.08.2021Հայկական ֆուտբոլ
226848324 343688140595328 3621428299013794038 n - «Նորավանքն» «Արարատի» դեմ խաղի մրցավարական մի քանի որոշում է բողոքարկել (տեսանյութ)

«Նորավանքը» հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ակումբը բողոքարկել է «Արարատի» դեմ հանդիպման մրցավարական մի քանի որոշում:

Ստորև առանց խմբագրման ներկայացնում ենք ակումբի հայտարարությունը՝ կցված տեսանյութով:

1.Մրցակցի ֆուտբոլիստը գնդակը ստանում է խաղից դուրս վիճակում և գրոհը ավարտվում է գոլով,

2. Մրցակցի ֆուտբոլիստը կասեցնում է մեր ֆուտբոլիստի արագ գրոհը՝ բռնելով և քաշելով նրա շապիկից։ Նշված իրավիճակում մրցավարը դեղին քարտ ցույց չի տալիս մրցակցի ֆուտբոլիստին,

3. Մրցակցի ֆուտբոլիստը խախտում է խաղի կանոնները, մրցավարը ցույց չի տալիս դեղին քարտ կամ այլ կերպ չի զգուշացնում վերջինիս։ Նշվածից հետո մեր ֆուտբոլիստը թուլյ է տալիս խախտում, որի համար ստանում է դեղին քարտ մրցավարից,

4. Մրցակից թիմի ֆուտբոլիստը թույլ է տալիս կանոնների ակնհայտ խախտում, որի համար մրցավարն առնվազն պետք է նշանակեր 11մ հարված, սակայն, դա չի կատարվում և մրցավարը առհասարակ չի արձագանքում այս խախտմանը, ինչը պետք է աներ,

5. Մրցակից թիմի ֆուտբոլիստը դրսևորում է ակնհայտ ոչ ֆուտբոլային և սպորտային պահվածք, սակայն, կրկին մրցավարը չի արձագանքում այս վարքագծին, ակնհայտորեն մոտ լինելով և տեսնելով այդ դրվագը,

6. Նշանակված լրացուցիչ ժամանակը շուտ է ավարտել այն պարագայում, երբ կար կանոնների խախտում:

Հիշեցնենք՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Արարատ» – «Նորավանք» խաղը կայացել է օգոստոսի 24-ին և ավարտվել է «Արարատի»՝ 3-2 հաշվով հաղթանակով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ