«Նորավանք» ՍԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի 2 ֆուտբոլիստի հետ։
«Տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Դուշան Չուբրակովիչի և Իգոր Զոնիչի հետ։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություններ հետագա գործունեության ընթացքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։