Logo

Նոր Զելանդիայի հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ 8 գոլ է խփել

19:23 / 18.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Նոր Զելանդիայի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության Օվկիանիայի ընտրական գոտու երկրորդ խաղում անընդմեջ 8 գոլ է խփել:

Վանուատուի ազգային հավաքականին տանը 8-1 հաշվով հաղթելուց հետո նորզելանդացիները հյուրընկալվելիս 8-0 հաշվով առավելության են հասել Սամոայի թիմի նկատմամբ:

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» առաջատար հարձակվող Քրիս Վուդը:

Նոր Զելանդիան երեք խաղից հետո B խմբում 100 տոկոսանոց արդյունքով` 9 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա