ԱՄՆ-ում վերջնականապես հաստատվել է, որ «Սան Դիեգո» նորաստեղծ ակումբը 2025 թվականից ելույթ է ունենալու MLS-ում:
Կալիֆորնիական ակումբը ցանկանում է հետևել «Ինտեր Մայամիի» օրինակին և մեծ ֆուրոր առաջացնել գերաստղեր ձեռք բերելով, հայտնում է hitc.com-ը: Ակումբն արդեն նոր ստադիոն է կառուցել և այն պատրաստ է շահագործման:
«Սան Դիեգոն» արդեն սկսել է նախնական բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսի հետ: 38-ամյա իսպանացի պաշտպանի պայմանագրի ժամկետը «Սևիլյայի» հետ սպառվելու է առաջիկա ամռանը:
Ամերիկյան ակումբի մյուս նպատակը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի տեղափոխությունն է: Բելգիացին մինչև 2025 թվականի ամառը պայմանագիր ունի անգլիական ակումբի հետ, որից հետո կդառնա ազատ գործակալ:
Սան Դիեգոյում դիտարկում են Դե Բրույնեին «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մակարդակի աշխատավարձ վճարելու տարբերակը, որովհետև վստահ են, որ նրանից խաղային հսկայական օգուտ են ստանալու: