Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) որոշել է փոփոխություն կատարել դարպասապահների խաղի կանոններում, հաղորդում է IFAB-ի պաշտոնական կայքը:
Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ դարպասապահները կկարողանան գնդակը պահել իրենց ձեռքերում ոչ ավելի, քան 8 վայրկյան: Վերջին 5 վայրկյանը պետք է հաշվի մրցավարը: Խախտման դեպքում մրցակիցն անկյունային կխաղարկի:
Գործող կանոնով` 6 վայրկյանից ավելի գնդակը ձեռքում պահելու դեպքում դարպասին նշանակվում է ազատ հարված, թեպետ փաստացի այս կանոնը հաճախ չի կիրառվում: