Logo

Նոր մրցաշրջանից Ֆորմուլա-1-ը լրացուցիչ միավոր չի շնորհի մրցավազքի ամենաարագ շրջանի համար

22:26 / 17.10.2024Ֆորմուլա 1
Պաշտոնական
null

Նոր մրցաշրջանից Ֆորմուլա-1-ը լրացուցիչ միավոր չի շնորհի մրցավազքի ամենաարագ շրջանի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է Ավտոսպորտի համաշխարհային խորհրդի նիստին (FIA):

Ամենաարագ շրջանի համար բոնուսային միավոր շնորհելու կանոնը գործում էր 2019 թվականից։ Միավոր ստանալու համար մրցարշավորդը պետք է հայտնվի լավագույն տասնյակում:

Հաղորդվում է, որ այս կանոնը պետք է ավելացներ ինտրիգը և դառնար լրացուցիչ խթան մրցարշավորդների համար, սակայն այն չի արդարացրել սպասելիքները, քանի որ լինում են իրավիճակներ, երբ մրցարշավորդները միտումնավոր պիտ-ստոպ են անում՝ ամենաարագ շրջանը սահմանելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ