
Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 6 տուր
18 Նոյեմբեր 2020 - 21:00
1Հայաստան

Հյուսիսային Մակեդոնիա
1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`
Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան), Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան), Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան), Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ», Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ», Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»,Անդրանիկ Ոսկանյան – «Վան»
Կիսապաշտպաններ. Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա), Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ», Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան», Հակոբ Հակոբյան – «Ուրարտու», Սոլոմոն Ուդո – «Արարատ», Կարեն Մուրադյան – «Արարատ»
Հարձակվողներ. Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» (Ռուսաստան)
Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
