Logo

Նոր խնդիր Գվարդիոլայի համար. «Ման. Սիթիի» պաշտպանը կարող է վիրահատության ենթարկվել

21:38 / 21.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը կարող է վիրահատության ենթարկվել, հաղորդում է City Xtra-ն:

«Առաջիկա ժամերին կամ օրերին մենք կիմանանք՝ վիրահատության կարիք ունի՞, թե՞ ոչ: Սթոունզը Մանուել Ականջիի նման երկար ժամանակ չի օգնի թիմին»,- ասել է Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել է Մադրիդի «Ռեալի» դեմ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում (1-3, դիմակայությունը` 3-6):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ