Logo

«Նոր Խաբի Ալոնսոն» 19 տարեկանում ավարտեց կարիերան

14:24 / 13.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի նախկին ավագ Մարկ Կուկալոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Իսպանացին վնասվածք էր ստացել դեռ 2022 թվականին: Վիրահատության ժամանակ բակտերիա է ներթափանցել նրա հոդի մեջ և վարակ առաջացրել։ Մարկն այդպես էլ չի ապաքինվել և ստիպված հեռացել է ֆուտբոլից:

«Ես փորձել եմ ամեն ինչ, որպեսզի ֆուտբոլ վերադառնամ և զբաղվեմ իմ սիրելի մարզաձևով: Այս ընթացքում շատ բան եմ սովորել: Ուրախ էի խաղալ աշխարհի լավագույն ակումբում»,- սոցիալական ցանցերում գրել է կիսապաշտպանը:

Իսպանական ֆուտբոլի վերլուծաբանները շատ բարձր էին գնահատում Կուկալոնի տաղանդը և նրան անվանում էին «նոր Խաբի Ալոնսո»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ