«Հարրի Փոթերը 20 տարի անց. Վերադարձ Հոգվարթս» հատուկ դրվագը կցուցադրվի հունվարի 1-ին, որն համընկնում է «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» թողարկման 20-ամյակի հետ: Ակնկալիքներն արդացնելու համար ֆիլմի ստեղծողները շարունակում են ուրախացնել երկրպագուներին: Բոլորովին վերջերս հրապարակվեց հատուկ դրվագի պաշտոնական թրեյլերը, իսկ այժմ կա նաև 10 լուսանկար՝ նկարահանումների ընթացքից:
Լուսանկարներում «Հարրի Փոթերի» սիրելի հերոսները հավաքվում են Հոգվարթսում՝ նշելու Նոր տարին: Ամեն դեպքում լուսանկարներից կարելի է այդպես ենթադրել, որոնցում երևում են տոնական զարդարանքները, իսկ շատերի ձեռքում շամպայնի բաժակներ են:



Հելենա Բոնեմ Քարթերը և Գարի Օլդմանը

Թոմ Ֆելթոն

Քրիս Կոլումբոս և Դենիել Ռեդքլիֆ




Էմմա Ուոթսոն

Էվաննա Լինչը, Էմմա Ուոթսոնը և Բոնի Ռայթը
Հատուկ դրվագը խոստանում է «պատմել բոլոր ժամանակների ամենասիրված ֆրանշիզայի ստեղծման հուզիչ պատմությունը»: Շոու վարողներն ի սկզբանե հետաքրքրություն են առաջացրել հանդիսատեսի մոտ՝ նախ և առաջ հայտարարելով, որ բոլոր դերասանները հավաքվելու են Հոգվարթսում, ինչը միայն շփոթեցրել է:

