«Դալաս Մավերիքսի» պաշտպան Կայրի Իրվինգի վնասվածքը նախատեսվածից լուրջ է, հայտնում է ինսայդեր Շեյմս Չարանիան:
Ամերիկացին ծնկի վնասվածք էր ստացել «Սակրամենտոյի» դեմ խաղում: Նախապես նշվում էր, որ նա կարող է բաց թողնել 1 ամիս, բայց պարզվել է՝ Իրվինգն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա:
Երբ տեխասցիների գլխավոր մենեջեր Նիկո Հարիսոնը սենսացիոն թրեյդ էր կազմակերպել և թիմի առաջատար Լուկա Դոնչիչին փոխանակել էր Էնթոնի Դևիսի հետ, Կայրին դարձել էր թիմի նոր առաջատարը: Այդ թրեյդը մեծ դժգոհություն էր առաջացրել Դալասում:
Ընթացիկ մրցաշրջանում Իրվինգը մասնակցել է «Դալասի» 62 խաղերից 50-ին: Նա մեկ խաղում վաստակում էր միջինը 24,8 միավոր, տիրում 4,9 ռեբաունդի և կատարում 4,6 ասիստ:


