Logo

«Նոայում» լուրջ փոփոխություններ են տեղի ունենում

16:32 / 05.07.2023Ֆուտբոլ
Նոա-2023

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոայի» բյուջեն զգալիորեն մեծացել է, ակումբում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ մասին «Ֆասթ Մեդիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում նշել է «Նոայի» սպորտային տնօրեն Արթուր Սահակյանը։

«Նոր մրցաշրջանից առաջ ակումբում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ «Նոան» բավականին լավ ֆինանսական միջոցներով է մոտենում առաջնությանը։ Ունենք զգալիորեն մեծացած բյուջե և նպատակ ենք դրել կազմը բավականին ուժեղացնել։ Այժմ բանակցում ենք բազմաթիվ ֆուտբոլիստների հետ։ Վստահեցնում եմ, որ բավականին լավ սելեկցիա ենք կատարելու, չնայած շատ քիչ ժամանակ ունենք։ Մեր առաջնության մակարդակի համեմատ ուժեղ ֆուտբոլիստներ ենք ձեռք բերելու։ Փորձելու ենք լավ ֆուտբոլով հասնել բարձունքների»,- նշել է Արթուր Սահակյանը։

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը գրավել էր նախավերջին՝ 9-րդ տեղը։ 2020 թվականին «Նոան» դարձել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ