Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան կարիերան կշարունակի Հունաստանում: 21-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ տեղափոխվում է Աթենքի ԱԵԿ, գրում է BBC-ի լրագրող Նազար Կինսելան:
ԱԵԿ-ը հնարավորություն կունենա 20 միլիոն ֆունտ ստերլինգով գնել կոտդիվուարցու ամբողջական տրանսֆերը:
2022 թվականին Ֆոֆանան 12 միլիոն եվրոյի դիմաց նորվեգական «Մոլդեից» է տեղափոխվել «Չելսի», բայց այս ընթացքում ընդամենը 4 խաղ է անցկացրել անգլիական ակումբի կազմում: Հարձակվողը վարձակալության է մեկնել Բեռլինի «Ունիոն» ու անգլիական «Բարնլի»:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում ԱԵԿ-ին պայքարից դուրս էր թողել Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը նվաճել է հիմնական փուլի ուղեգիր ու կխաղա նաև «Չելսիի» հետ։