«Նոայի» մարզչական շտաբը համալրել են երկու մասնագետներ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի Վիտոր Մագալհաեսը կզբաղեցնի գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը։
Թիմին է միացել նաև իսպանացի Դանիել Օրենգո Էստրուկը, որը կկատարի ֆիզպատրաստության մարզիչի պարտականությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետո «Նոան» 30 միավորով երրորդ տեղում է։