«Նոան» պայմանագիր է կնքել Բուրկինա Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Գուստավո Սանգարեի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը 2018 թ. հուլիսից հանդես է եկել ֆրանսիական «Քյովիի Ռուան Մետրոպոլ» ակումբում, որի կազմում 148 խաղում խփել է 7 գոլ, կատարել 6 ասիստ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 600 հազար եվրո։
Սանգարեն Բուրկինա Ֆասոյի հավաքականում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա երկու անգամ մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։


