Logo

«Նոայի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղերի համար

19:16 / 05.09.2024Ֆուտբոլ
null

Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հայտացուցակն ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղերի համար:

«Նոայի» խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում

  • «Նոա» (Հայաստան) - «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3, 20:45 (Երևանի ժամանակով) 
  • «Ռապիդ» (Ավստրիա) - «Նոա» (Հայաստան)` հոկտեմբերի 24, 20:45
  • «Չելսի» (Անգլիա) - «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7, 00:00
  • «Նոա» (Հայաստան) - «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45
  • «Նոա» (Հայաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45
  • «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Նոա» (Հայաստան)` դեկտեմբերի 19, 00:00

«Նոան» երեք տնային խաղերն էլ կանցկացնի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Մրցաշարի հիմնական փուլն առաջին անգամ կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր` 36 թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա: 

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում: Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսել էր որակավորման առաջին փուլից և երկխաղյա դիմակայություններում ուժեղ էր գտնվել հյուսիսմակեդոնական «Շկենդիայից» (2-0, 2-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսից» (7-0, 0-0), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ից (3-1, 0-1) ու Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկից» (3-0, 1-3)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ