Logo

«Նոայի» հաղթական հանդերձարանը

23:17 / 03.10.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց չեխական «Մլադա Բոլեսլավին»։

Հանդիպումից հետո ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում լուսանկար է հրապարակել հաղթական հանդերձարանից։

«Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում խփել էր բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը։ «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղում մրցակցի դարպասը գրավել էր նաև ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 24-ին և մրցակցի դաշտում մրցելու է Վիեննայի «Ռապիդի» (Ավստրիա) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ