Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
29-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ հավաքականում հանդես է եկել 2024թ. հունիսի 6-ին, ինչից հետո հրավեր չէր ստանում։ Նա ազգային թիմում 37 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 ասիստ։
Բուրկինա Ֆասոն նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նիգերի, իսկ նոյեմբերի 18-ին` Բենինի հավաքականների հետ։


