«Նոայի» չորս ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ազգային թիմից հրավեր են ստացել դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, պաշտպաններ Սերգեյ Մուրադյանը և Հովհաննես Համբարձումյանը, կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին կընդունի Ֆարերյան կղզիներին, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում կմրցի Լատվիայի դեմ։