Հայաստանի չեմպիոն «Նոան» ժամանել է Շոտլանդիա` մասնակցելու «Աբերդինի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի հանդիպմանը։
«Աբերդին» - «Նոա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին և ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Երրորդ տուրից հետո «Նոան» 4 միավորով 17-րդ տեղում է, «Աբերդինը»` 1 միավորով 33-րդ։
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


