Logo

«Նոան» ընկերական խաղում հաղթեց «Արարատին»

14:08 / 24.03.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոան» և «Արարատը», օգտվելով ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից, ընկերական հանդիպում անցկացրին:

«Նոան» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Պոլ Գլադոնը, մեկ գոլ էլ խփեց ուրուգվայցի վինգեր Նիկո Վարելան:

Հիշեցնենք, որ «Նոան» 25 տուրից հետո 55 միավորով Հայաստանի առաջնությունում 1-2-րդ տեղերն է բաժանում «Փյունիկի» հետ, իսկ «Արարատը» 33 միավորով 6-րդն է:

Ընկերական խաղ

«Նոա» - «Արարատ»՝ 3-0

Պոլ Գլադոն, 6, 49 (11մ), Նիկո Վարելա, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ