Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Նոան» Աբովյանում ընդունեց Երևանի «Արարատին» ու վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով։
Երկրորդ րոպեին հաշիվը բացեց «Նոայի» նորեկ Պոլ Խլադոնը։ Հոլանդացի հարձակվողը բացեց գոլերի հաշիվը հայկական ակումբում։ 22-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը, որը նույնպես առաջին գոլը խփեց «Նոայում»։
59-րդ րոպեին «Արարատի» կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց թունիսցի պաշտպան Ռայեն Մզուղին։ 70-րդ րոպեին Պոլ Խլադոնը դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը վաստակեց 12 միավոր, շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Փյունիկին» և բարձրացավ երկրորդ տեղ։ «Արարատը» 7 միավորով մնաց 7-րդ տեղում։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Նոա» - «Արարատ»՝ 3-0
Պոլ Խլադոն, 2, 70 Ալեքսանդր Միլկովիչ, 22
Հեռացում՝ Ռայեն Մզուղի («Արարատ»), 59