Logo

«Նոան» վստահ հաղթանակ է տարել Կատարում

17:00 / 29.01.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Նոան» Կատարում երրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել հավաքի ընթացքում ու վստահ հաղթանակ տարել 3-0 հաշվով։ Մրցակիցը «Կարատ» ակումբն էր։

Հայկական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Արթուր Միրանյանը, Պաուլ Գլադոնը և Ալեքսանդր Միլկովիչը։

Նախորդ 2 ընկերական խաղում «Նոան» հաղթել էր «Ալ Շահանիային» (1-0) և ոչ-ոքի խաղացել «Մուայդարի» հետ (2-2)։ Հաջորդ խաղում փետրվարի 3-ին մրցակիցը կլինի «Ալ Վակրահը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ