Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նոան» պայմանագիր է կնքել նիդերլանդցիներ, պաշտպան Ջորդի Տուտուարիմայի և հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Մաթյոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
30-ամյա Տուտուարիման խաղացել է նիդերլանդական «Նիյմեգեն», «Տելստար», «Դե Գրաֆսհապ», հունական «Ապոլոն Սմիռնիս» ակումբներում, իսկ նախորդ մրցաշրջանը ֆուտբլիստն անցկացրել է Նիդերլանդների երկրորդ լիգան ներկայացնող «Զվոլեում», որին օգնել է նվաճել Էրեդիվիզիի ուղեգիր։
27-ամյա Ջաստին Մաթյոն ելույթ է ունեցել խորվաթական «Գորիցայում», նիդերլանդական «Կամբուրում», «Օսում», «Վիլեմ-II»-ում, որի կազմում դարձել է Նիդերլանդների երկրորդ լիգայի հաղթող։