«Նոան» տնային հանդիպումներն այսուհետև կանցկացնի Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբն ընթացիկ մրցաշրջանի սկզբում նույնպես տնային խաղերն անցկացրել է Աբովյանում, սակայն հետագայում հանդես է եկել Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։