Fastex Հայաստանի Պրեմեր լիգան ներկայացնող Երևանի «Նոան» սկսել է համագործակցել իսպանական «Վիլյառեալի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
««Վիլյառեալի» հետ բացառիկ համագործակցության շրջանակներում «Նոայի» ակադեմիայի սաներ Նարեկ Բարսեղյանը և Մանվել Հարությունյանը՝ մարզիչ Վարդան Եղոյանի և «Նոա» ակադեմիայի տեխնիկական տնօրեն, մեթոդաբան Վիսենտե Բենյոքի ուղեկցությամբ անցած գիշեր մեկնել են Իսպանիա։
Մեր ֆուտբոլիստները կմասնակցեն ուսումնամարզական հավաքի՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնելով «Վիլյառեալի» սկաուտներին, իսկ մարզիչ Վարդան Եղոյանը որակավորման դասընթացների ընթացքում հնարավորություն կստանա ծանոթանալ եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմին»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ: