Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» հայտարարել է պորտուգալացի պաշտպան Գոնսալու Սիլվայի տրանսֆերի մասին:
Սիլվան կարիերան սկսել է պորտուգալական «Բարեիրենսեում»։ Հետագայում մեկական մրցաշրջան է անցկացրել պորտուգալական «Լուսադայում» և «Աթլետիկոյում»: 33-ամյա ֆուտբոլիստն այդ թիմերում խաղալուց հետո տեղափոխվել է պորտուգալական «Բրագայի» երկրորդ թիմ, այնուհետև՝ «Բելենենսեշ»։
Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Գոնսալու Սիլվան անցակցրել է 174 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ։
2021 թվականին Սիլվան տեղափոխվել է լեհական «Ռադոմյակ», որի կազմում 11 խաղ է անցկացրել Էքստրակլասայում։
Պաշտպանի նախկին թիմը պորտուգալական «Ֆարենսեն» է։