Logo

«Նոան» պայմանագիր է կնքել բրազիլացի պաշտպանի հետ

18:20 / 30.01.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Նոայի» կազմը համալրել է բրազիլացի պաշտպան Պաբլո Ռենան Դոս Սանթոսը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Պայսանդուում», խաղացել է նաև պորտուգալական «Մարիտիմուում», «Բրագայում», «Մորիերենսեում»։ Պորտուգալիայի առաջնությունում Պաբլոն ընդհանուր առմամբ անցկացրել է 64 խաղ ու խփել 4 գոլ։

Բրազիլացի պաշտպանի նախորդ ակումբը եղել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդը»։

Հիշեցնենք, որ այս օրերին «Նոան» հավաք է անցկացնում Կատարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ