Հարավաֆրիկացի վինգեր Լյութեր Սինգը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Երևանի «Նոայի» կազմում, հայտնում է Ֆասթ մեդիայի մարզական մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբներն են եղել շվեդական ԳԱԻՍ-ը, պորտուգալական «Բրագան», «Շավիշը», «Մորեյրենսեն», «Պասուշ Ֆերեյրան», դանիական «Կոպենհագենը» և սերբական «Չուկարիչկին»:
Լյութերը Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականում անցկացրել 13 խաղ և խփել 3 գոլ: