«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել հարձակողական ոճի կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի համաձայնագիրը երկու տարով է, և ժամկետը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 36 խաղում խփել է 9 գոլ, կատարել 7 ասիստ։


