«Նոան» նոր պայմանագիր է կնքել ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը: Այն կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով:
Հիշեցնենք, որ Պինսոնը 2024 թվականի փետրվարից է հանդես գալիս հայկական ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել նույնքան ասիստ: